Խնդրում ենք մինչև www.3f.am կայքում (այսուհետև՝ «Կայք» գրանցվելը և դրանից օգտվելն ուշադրությամբ կարդալ սույն պայմանները:
Հաստատելով սույն պայմանները՝ Դուք Կայքի իրավատեր ընկերության (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») հետ մտնում եք պայմանագրային հարաբերությունների մեջ և ձեռք եք բերում համապատասխան իրավունքներ և պարտականություններ:
Հաստատելով սույն պայմանները՝ Դուք սկսելու եք Կայքի իրավատիրոջ հետ համագործակցել որպես Օգտատեր`
1. Կայքից օգտվելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գրանցվել համակարգում, որի ժամանակ Օգտատերը պարտավոր է տրամադրել պահանջվող տեղեկատվությունը:
2. Գրանցումից հետո Օգտատիրոջը տրամադրվում է անձնական հաշիվ՝ Օգտատիրոջ կողմից գաղտնաբառի ընտրությամբ:
3. Գրանցվելով՝ Օգտատերը հավաստում է, որ իր կողմից ներկայացված տվյալները, տեղեկությունները ճիշտ են և ունի Պայմանագիր կնքելու և պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու ազատ կամք: Կայքի իրավատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ ճշտելու Օգտատիրոջ տրամադրած տեղեկատվության իսկությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում առանց որևէ պատճառաբանության հրաժարվել համագործակցությունից:
4. Կայքի իրավատերը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սխալ և/կամ կեղծ տվյալների ներկայացման համար:
5. Կայքի իրավատիրոջ և Օգտատիրոջ միջև Պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Օգտատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի լուծելու Պայմանագիրը՝ ցանկացած եղանակով դադարեցնելով Կայքի օգտագործումը:
6. Կայքի իրավատերն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանի լուծելու Պայմանագիրը՝ դադարեցնելով Կայքից օգտվելու Օգտատիրոջ հնարավորությունը, եթե Օգտատերը`
6․1․ խախտում է սույն պայմաններով սահմանված որևէ դրույթ,
6․2․ Կայքի իրավատիրոջ կարծիքով Կայքն օգտագործվում է վերջինիս օգտագործմանը չհամապատասխանող նպատակներով,
6․3․ ներկայացրել է սխալ և/կամ կեղծ տվյալներ, տեղեկություններ,
6․4․ մտավոր սեփականության և/կամ հեղինակային իրավունքի օբյեկտների նկատմամբ Կայքի իրավատիրոջ իրավունքների խախտում արձանագրելու դեպքում:
Ներկայացված դեպքերում Կայքի իրավատերը չունի Պայմանագիրը լուծելու համար Օգտատիրոջը նախապես տեղեկացնելու որևէ պարտավորություն: Պայմանագիրը լուծելուց հետո Օգտատերը տեղեկացվում է էլեկտրոնային ծանուցմամբ: Այս դեպքում Օգտատերը պարտավոր է փոխհատուցել Կայքի իրավատիրոջ կրած հիմնավորված վնասները:
7. Կայքի նկատմամբ հեղինակային բոլոր իրավունքերը պատկանում են Կայքի իրավատիրոջը:
8. Կայքից օգտվելու կարգը
8.1. Կայքից Օգտատերը կարող է օգտվել Windows և Mac օպերացիոն համակարգերով:
8.2. Օգտատերը Կայքի աշխատանքի բարելավման նպատակով (ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ նկատում է, որ Կայքը պատշաճ չի աշխատում վնասակար ծրագրերի կամ ծրագրային խնդիրների պատճառով) իրավունք ունի տեղյակ պահել այդ մասին՝ համապատասխան գրառում (feedback) թողնելով դրա համար նախատեսված հատուկ տեղում:
8.3. Оգտվելով Կայքից՝ Օգտատերը տալիս է իր հավաստումն առ այն, որ՝
8.3.1. Կայքից կօգտվի բացառապես անձնական օգտագործման նպատակով,
8.3.2. երրորդ անձանց չի թողնի օգտագործել իր հաշիվը, ինչպես նաև իր հաշիվը չի փոխանցի կամ որևէ կերպ հատկացնի ֆիզիկական և իրավաբանական այլ անձանց,
8.3.3. չի օգտագործի Կայքն անօրինական նպատակներով, այդ թվում՝ անօրինական նյութեր ուղարկելու և պահելու, ինչպես նաև խաբեության նպատակով,
8.3.4. չի օգտագործի Կայքն այլ անձանց անհանգստություն պատճառելու նպատակով,
8.3.5. չի խախտի ցանցի բնականոն աշխատանքը,
8.3.6. չի փորձի որևէ կերպ վնասել Կայքը,
8.3.7. կպահպանի իրեն տրամադրված նույնականացնող տվյալների գաղտնիությունը,
8.3.8. համաձայնելով սույն դրույթների և պայմանների հետ՝ գիտակցում է, որ դրանում ներկայացված ապրանքային նշանները Կայքի իրավատիրոջ սեփականությունն են, պետք է զերծ մնա դրանց անօրինական տարածումից և/կամ ցանկացած եղանակով օգտագործելուց, բացառությամբ սոցիալական կայքերում և համացանցում ապրանքային նշանի ճանաչելիությունը մեծացնելու նպատակով:
9. Վճարում
9.1. Վճարում կարող է կատարվել ինչպես կանխիկ՝ գումարն առաքիչին փոխանցելով, այնպես էլ առցանց:
Առցանց վճարումը ենթակա է ամբողջությամբ կամ մասնակի վերադարձման, եթե Կայքի իրավատերը չի կարողացել ամբողջովին կամ մասնակի մատակարարել պատվերը։ Առցանց վճարման հետ խնդրի դեպքում խնդրում ենք դիմել Կայքի իրավատիրոջը՝ նամակ ուղարկելով կայքի միջոցով:
10. Բողոք
10.1. Կայքի իրավատերը կրում է պատասխանատվություն Կայքում տեղադրված արտադրատեսակների որակի համար։ Եթե Օգտատիրոջը վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, ապա նա իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել այդ ապրանքը: Այս դեպքում, կախված հանգամանքներից, Կայքի իրավատերը կարող է Օգտատիրոջն առաջարկել ոչ պատշաճ որակի ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ վերադարձնել Օգտատիրոջ վճարած գումարը։
11. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
11.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
12. Այլ պայմաններ
12.1. Կայքի իրավատերն իրեն իրավունք է վերապահում փոփոխություններ և լրացումներ կատարելու սույն դրույթներում և պայմաններում, որի վերաբերյալ կտեղեկացնի Կայքի միջոցով (ծանուցումների բաժնում):
12.2. Կողմերի միջև ծագող վեճերի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, իսկ վեճերը ենթակա են լուծման արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: