1. Գաղտնիության քաղաքականության նկարագրություն
1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները։
1.2. Ծանոթանալով գաղտնիության քաղաքականությանը` Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր տրամադրած տվյալները (հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և այլն) օգտագործվելու են ընկերության կողմից՝ նպատակ ունենալով բարելավել և զարգացնել ընկերության (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») կայքը (այսուհետև՝ «Կայք»):
1.3. Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է Կայքի գործածման համար։
1.4․ Կայքի իրավատերը պարտավորվում է 3-րդ անձանց չտրամադրել օգտատիրոջ (այսուհետև՝ Օգտատեր) տվյալները՝ բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Ո՞ւմ համար է գործում սույն գաղտնիության քաղաքականությունը
2.1. Համաձայնելով սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսելու եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր:
3. Մեր կողմից հավաքվող տվյալներ.
3․1․ տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք հաշիվ բացելիս,
3․2․ տվյալներ, որոնք կուտակվում են Կայքն օգտագործելիս:
4. Տվյալների պաշտպանությունը
4.1. Կայքի իրավատերն իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները` Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար:
Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են բարձր մակարդակով՝ նպատակ ունենալով պաշտպանել Ձեր անձնական տվյալները կորստից, ապօրինի մշակումից` հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերը:
5. Օգտատիրոջ իրավունքները
5.1․ Օգտատերն իրավունք ունի ազատորեն տեղեկատվություն ստանալ իր տրամադրած տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք՝ մուտք գործելով իր անձնական էջ:
6. Գաղտնիության քաղաքականության թարմացում
6.1․ Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները՝ Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: